«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ և ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» 
»

     Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում

    Ենթաբաժին: Մեր առօրյան Ամսաթիվ: 24-11-2021, 13:57

    2021թ. նոյեմբերի 16-ին IIIգ դասարանի դասղեկ Գ. Նիկողոսյանը կազմակերպել էր դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում: Դասը անցկացրեց ՄԿԱ գծով տնօրեն Ռ. Ղազարյանը: Աշակերտները հենց սկզբից արտասանեցին Հայաստանին նվիրված բանաստեղծություններ: Ռ. Ղազարյանը ներկայացրեց, թե ու՞ր են այցելել աշակերտները, և ինչու՞ է այն կոչվում «Փառքի սրահ»: Էքսկուրսավարը ներկայացրեց հայկական լեռնաշխարհի քարտեզը և ՀՀ պետականը դրոշը:

    Աշակերտները երգեցին օրհներգը  և շարունակեցին դիտել ցուցադրված ցուցանակները ըստ ժամանակաշրջանների: Նրանք ծանոթացան «Վարդանանքի», ֆիդայական  շարժման անվանի ֆիդայինների, Սարդարապատի հերոսամարտի, արցախյան պատերազմի, քառօրյա պատերազմի, ՀՀ ազգային և Արցախի ազգային հերոսների հետ: Ղազարյանը պատմեց նաև երկրորդ համաշխարայինի անվանի հայ հերոսների, հայ մարշալների և գեներալների մասին:

    Երեխաները ծանոթացան Հայաստան երկրին փառք բերած արքաների և կաթողիկոսների հետ:

    Դասն ավարտվեց 44 օրյա պատերազմում  զոհված դպրոցի 4 շրջանավատների մասին պատմող սրահում: Աշակերտներից Հասմիկը գեղեցիկ բանաստեղծություն նվիրեց ամնահ հերոսներին, իսկ տղաները երդվեցին շարունակել անմահ հերոսների կիսատ թողած գործը:Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում
    Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում
    Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում
    Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում
    Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում
    Դաս-էքսկուրսիա դպրոցի փառքի սրահում

    ՏԵՍԱՆՅՈՒԹ 1


    Հեղինակ` [online] [/online][offline] [/offline]

    Կեցցե անկախ Հայաստանը. Փառք հերոսներին

    Սեպտեմբերի 20-ին 8բ դասարանը, դասղեկ՝ Հ. Ղազարյան, զինղեկ՝ Ս. Կոշկարյան, այցելեց Էջմիածնի Արցախում զոհված հերոսների հուշարձան հարգանքի տուրք մատուցելու և հայրենասիրության դաս անցկացնելու նպատակով: 8բ դասարանը այցելեց նաև Էջմիածնի...

    Հավերժ փառք և խոնարհում

    01.02.2021թ. դպրոցի IIԳ դասարանի դասվար՝ Գ. Նիկողոսյանը անցկացրեց բաց դաս-ցերեկույթ նվիրված հայոց բանակի 29-րդ տարեդարձին «Հավերժ փառք և խոնարհում» խորագրով: Աշակերտները հնչեցրին հայրենասիրական խոսքեր, բանաստեղծություններ, թևավոր...

    Բաց դասղեկի ժամ

    Փետրվարի 1-ին դպրոցի IIIգ դասարանում դասվար Գ. Նիկողոսյանը դասղեկի ժամին անցկացրեց բաց դաս-միջոցառում՝ նվիրված հայոց բանակի 26 ամյակին՝ <<Ես մի զարկն եմ քե բազկի Հայաստան>> խորագրով: Աշակերտները հանդես եկան ...

    Այցելություն արցախյան պատերազմներում զոհված հերոսներին նվիրված հուշարձան և Անմահության հուշապուրակ

    2021թ սետեմբերի 21-ին Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի IXԳ , VIIIբ, VIIIգ, VIIԵ դասարանների աշակերտները դասղեկներ Ա. Քիթաբչյանի, Ա. Բրուտյանի, Ա. Նաջարյանի, Ա. Ղարիբյանի և զինղեկ Ս. Կոշկարյանի ղեկավարությամբ այցելեցին...

    Այբբենարանի ավարտ

    25.05.2014թ-ին Վաղարշապատի Խ.Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի Iա դասարանի աշակերտները այբենարանը ավարտելու կապակցությամբ կազմակերպել էին Էքսկուրսիա Օշական, Սուրբ Մեսրոպ Մաշտոցին իրենց երդումը տալու համար:Երեխաները արտասանեցին և...


Ամենաշատ կարդացվածները

Ոսկե աշուն Դպրոցի 50 ամյակը Քիմիայի լաբորատորիայի բացում Մեսրոպ Մաշտոցի արձանի բացումը Հայրենական պատերազմի  65-րդ տարեդարձը Անցած ճանապարհ Գրերի գյուտից մինչև գրատպություն Կենսաբանության լաբորատորիայի բացում

Free Counters
ՍՈՒՅՆ ԿԱՅՔԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է,
ԻՍԿ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ:

Կայքի ճիշտ արտաբերման համար օգտագործեք Tahoma տառատեսակը | Օգտագործողներին | Terms of us & Policy

  ՀՀ, ք. Էջմիածին, Սպենդարյան փ. 29/1 Հեռ: +374 (231) 5-43-67 Էլ. փոստ: school@vakharshapat4.am

Հետադարձ կապ © 2014-2016 · All Rights Reserved · Powered by V. Gevorgian