«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ և ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» 
»

     Մայրության տոն

    Ենթաբաժին: Մեր առօրյան / Միջոցառումներ Ամսաթիվ: 9-04-2024, 14:05
     
    09.04.2024թ․-ին  մեր դպրոցի կամարների ներքո տոն էր։ Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Բրուտյանը <<Գարուն և մայր>> խորագիրը կրող գրական-երաժշտական ցերեկույթ էր կազմակերպել 5բ դասարանի հետ ՝  նվիրված մայրության տոնին։ Աշակերտները ներկայացան գեղեցիկ ասմունքով, երգերով, պարերով։ 
    Այս շքավոր խորհուրդը երախտագիտություն և մեծ հարգանք ու օրհնություն է հայոց մայրերին։Օրվա ջահերը, սիրո և հարգանքի հույզերը հասցեագրված էին սիրասուն մայրերին և կանանց։
     Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, գրողների միության անդամ, բանաստեղծուհի Նարինե Ավագյանը, ում բանաստեղծություններից հնչեցին միջոցառման ընթացքում, ներկա էր նաև քաղաքապետարանի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանն իր կնոջ հետ։ 
     Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ անակնկալով․ յուրահատուկ կերպարով  ներկայացավ Կարաբալան, ով ներկաներին  նվիրեց անուշաբույր ծաղիկներ։ Անակնկալը մի նոր երանգ և շուք հաղորդեց միջոցառմանը։


    Հեղինակ` [online] [/online][offline] [/offline]

    Գարուն և մայր

    Ապրիլի 7-ին, ավետման տոնին, Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 6բ դասարանի դասղեկ Ա. Բրուտյանը կազմակերպել էր ՙՙԳարուն և մայր՛՛ խորագիրը կրող դաս-ցերեկույթ: Հնչեցին ակնածանքի խոսքեր, երաժշտական համարներ, հայ դասականնների...

    4բ դասարանի ավարտական ցերեկույթը

    2021թ. հունիսի 12-ին Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի 4բ դասարանը այցելեց Մատենադարան, ծանոթացավ հին հայկական ձեռագիր մատյաններին և հադես եկավ ավարտական ցերեկույթով:Այն կազմակերպել էր դասվար Ս. Դանղյանը: Աշակերտները...

    Սբ. Գրիգոր Նարեկացու հիշատակի օր

    Բոլորովին վերջերս՝ փետրվարի 13-ին, Հռոմի Պապ Ն.Ս. Ֆրանցիսկոսի հրամանագրով փետրվարի 27-ը համարվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ Սբ. Գր. Նարեկացու հիշատակի օր: Խոնարհման ու խնկարկումի այդ օրը մեր դպրոցում նշվեց մարտի 13-ին:...

    Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ...

    Փետրվարի 24-ին VIIIգ դասարանի աշակերտները հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Բրուտյանի հետ հյուրընկալվել էին Երևանի Հ. Սահյանի անվան գրադարանում: Գրական-երաժշտական ցերեկույթ՝ «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ...» խորագրով՝...

    Ցեղասպանության 100-ամյակ

    2015թ. մայիսիս 6-ին տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում <<Հիշում եմ և պահանջում>> խորագրով՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցի դասական երգչախումբը, <<Արևներ>> և...


Ամենաշատ կարդացվածները

Ոսկե աշուն Դպրոցի 50 ամյակը Քիմիայի լաբորատորիայի բացում Մեսրոպ Մաշտոցի արձանի բացումը Հայրենական պատերազմի  65-րդ տարեդարձը Անցած ճանապարհ Գրերի գյուտից մինչև գրատպություն Կենսաբանության լաբորատորիայի բացում

Free Counters
ՍՈՒՅՆ ԿԱՅՔԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է,
ԻՍԿ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ:

Կայքի ճիշտ արտաբերման համար օգտագործեք Tahoma տառատեսակը | Օգտագործողներին | Terms of us & Policy

  ՀՀ, ք. Էջմիածին, Սպենդարյան փ. 29/1 Հեռ: +374 (231) 5-43-67 Էլ. փոստ: school@vakharshapat4.am

Հետադարձ կապ © 2014-2016 · All Rights Reserved · Powered by V. Gevorgian