Դպրոցի պատմությունը
● Դպրոցը հիմնվել է 1960թ-ին` որպես Էջմիածնի Խ.Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոց: 2010թ. դեկտեմբերին ՀՀ ԿԳՆ լիցենզիայի հիման վրա վավերացվել է որպես «Վաղարշապատի Խ.Աբովյանի անվան N4 հիմն.դպրոց» ՊՈԱԿ
● Դպրոցում աշխատում են բարձրագույն մասնագիտական կրթությամբ 76 ուսուցիչներ: Դպրոցը կառավարում է յոթ անձից բաղկացած կառավարման խորհուրդը: ՈՒսումնական գործընթացի պատասխանատվությունը կրում են գործադիր տնօրեն Արուսյակ Մուրադյանը, ուսումնական գծով փոխտնօրեններ Հ.Հովհաննիսյանը, Ն.Աթոյանը և Ս.Ղուկասյանը,կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Ռ.Ղազարյանը և դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ա.Ղահրամանյանը: Դպրոցն ունի լոգոպեդ և հոգեբան:
● Համակարգչային դասասենյակը /36 համակարգիչներ և 1 էլեկտրոնային գրատախտակ/ հնարավորություն է ընձեռում յուրաքանչյուր աշակերտի լիարժեք մասնակցել դասապրոցեսին:
● Դպրոցն ունի բազմաժանր գրքերով և ժամանակակից տեխնիկայով հագեցած գրադարան, որը հնարավորություն է ընձեռում ընթերցող աշակերտներին օգտվելու էլեկտրոնային գրքերից:
Կայքի ճիշտ արտաբերման համար օգտագործեք Tahoma տառատեսակը | Օգտագործողներին | Terms of us & Policy
ՀՀ, ք. Էջմիածին, Սպենդարյան փ. 29/1 Հեռ: +374 (231) 5-43-67 Էլ. փոստ: school@vakharshapat4.am
Հետադարձ կապ © 2014-2016 · All Rights Reserved · Powered by V. Gevorgian