«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ և ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ» 
»

     Գիտելիքի և դպրության օր

    Ենթաբաժին: Մեր առօրյան / Միջոցառումներ Ամսաթիվ: 1-09-2022, 14:41
    Գիտելիքի և դպրության տոնը եռուն էր Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի բակում։ Տոնը մեզ համար կրկնակի էր, քանի որ առաջին անգամ հանդիսավոր հնչեց դպրոցի հիմնը, որի խոսքերի և երաժշտության հեղինակներն էին մեր դպրոցի ուսուցիչներ Աննա Մկրտչյանն ու Հասմիկ Ասլանյանը։ 
    Տոնական միջոցառումն ավելի ոգևորիչ դարձրին իրար հաջորդող երգն ու երաժշտությունը, ասմունքն ու պարը։
     Օրն առանձնահատուկ էր հատկապես առաջին անգամ որպես աշակերտ դպրոց ոտք   դրած փոքրիկների համար։ Նրանք իրենց թոթովախոս լեզվով ներկայացան՝ որպես խաղաղության գրավական աղավնիներ բաց թողնելով երկինք՝ հաստատելով իրենց՝ Հայաստան երկրում ապրելու և հարատևելու կամքն ու իրավունքը։ 
    Հնչեց դպրոցական առաջին զանգը և մեկը մյուսի հետևից հաջորդաբար դպրոց մտան բոլոր դասարանների աշակերտները։ Նրանց ջերմորեն դիմավորեցին տնօրեն Ա. Մուրադյանը և ողջ մանկավարժական անձնակազմը։
    Թող ամենուր խաղաղություն լինի և մեծ լուսավորչի անունը կրող կրթօջախի ձեռքբերումներով լեցուն ընթացքն հարատևվի։

    ՏԵՍԱՆՅՈՒԹ 1


    Հեղինակ` [online] [/online][offline] [/offline]

    Դպրոցական առաջին զանգ

    01.09.2018թ տոնական բարձր տրամադրությամբ նշվեց ՙՙ Գիտելիքի և  դպրության օրը՚՚ Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: Ժպիտներ, ծաղիկներ, ուղջույնի խոսքեր, շնորհավորանքներ, ազգային երգ ու պար և իհարկե 2018-2019 ուստարվա...

    Ազատ անկախ Հայաստան

    ՙՙՇնորհավոր տոնդ Հայաստան՚՚ խորագրով տոնական շքեղ ընդունելություն անցկացվեց Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցում: Միջոցառմանը ազգային պարով հանդես եկավ դպրոցի ՙՙՀայրենիք՚՚ պարախումբը: Երկնքում սավառնեցին խաղաղության...

    Սարդարապատ -100

    ՞՞Մեր հաղթանակների տերն ու շարունակողն ենք՚՚ Մայիսի 17-ին Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոցի բակում տեղի ունեցավ համադպրոցական միջոցառում նվիրված առաջին հանրապետության և Սարդարապատի 100 ամյակին, որին մասնակցում եին...

    Բացահայտիր ֆիզիկան ինքդ

    18.04.2018թ. Վաղարշապատի թիվ 4 հիմն. դպրոցի աշակերտները մասնակցեցին Արմավիրի Ռ. Եղոյանի անվան N1 ավագ դպրոցի կողմից կազմակերպված <<Բացահայտիր ֆիզիկան ինքդ>> մրցախաղին: Հաղթահարելով առաջին փուլը՝ նվաճեցին պատվավոր...

    Ցեղասպանության 100-ամյակ

    Որպես կրտսեր սերնդի ներկայացուցիչ՝ <<Ամենախելացին>> հեռուստախաղի առաջին փուլի հաղթող Շանթ Սարգսյանի՝  ցեղասպանության 100-ամյակին նվիրված ելույթը Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում:...


Ամենաշատ կարդացվածները

Ոսկե աշուն Դպրոցի 50 ամյակը Քիմիայի լաբորատորիայի բացում Մեսրոպ Մաշտոցի արձանի բացումը Հայրենական պատերազմի  65-րդ տարեդարձը Անցած ճանապարհ Գրերի գյուտից մինչև գրատպություն Կենսաբանության լաբորատորիայի բացում

Free Counters
ՍՈՒՅՆ ԿԱՅՔԸ ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔԻ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ N4 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է,
ԻՍԿ ԿԱՅՔՈՒՄ ՏԵՂ ԳՏԱԾ ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՄ ԿՈՂՄԻՑ ԴՐԱՆՔ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ:

Կայքի ճիշտ արտաբերման համար օգտագործեք Tahoma տառատեսակը | Օգտագործողներին | Terms of us & Policy

  ՀՀ, ք. Էջմիածին, Սպենդարյան փ. 29/1 Հեռ: +374 (231) 5-43-67 Էլ. փոստ: school@vakharshapat4.am

Հետադարձ կապ © 2014-2016 · All Rights Reserved · Powered by V. Gevorgian