Հազար երնեկ՝ դաշտում մենակ՝ երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը՝ ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի...
Մեծագույն մարդու նվիրական ցանկություն, որն այսօր այլևս իրականություն է:Թումանյանն հեղինակ է 0-100 տարեկան մարդկան համար, նա իր անմիջական լեզվով ու մտածողությամբ յուրաքանչյուր հայի արյան մեջ է: Ասել է թե իրականացել է Մեծ լոռեցու երազանքը՝ լինել ամենքի հետ և ամենքի մեջ:Որպես երախտիքի դրսևորում հանրապետությունում հայտարարվեց թումանյանական տարի: Վաղար-շապատի Խ.Աբովյանի անվ. N4 հիմն. դպրոցը անմասն չմնաց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումներին:Դպրոցում ստեղծվեց թումանյանական անկյուն՝ Մեծ լոռեցու նկարներով, տոհմածառով, գրքերով ...Կերպարվեստի ուսուցչուհի Ի.Մինասյանը Լոռվա ձորի հմայնապատկերի վրա ներկայացրեց Թումանյանի սիրելի կերպարներից մեկին՝ Անուշին: Փետրվար ամսվա սկզբից աշակերտների մուտքը դպրոց ուղեկցվում է <<Անուշ>>օպերայի հնչյուններով:Փետրվարի 18-22-ը դպրոցում հայտարարված էր թումանյանական շաբաթ, որի շրջանակներում իրականացվեցին բաց դասեր(<<Անմահ Թումանյան>>-9գ, ուս.՝ Հ. Մարկոսյան, <<Ծանոթություն Թումանայանի հետ>>- 5ե, ուս.՝ Ա.Նաջարյան) դասղեկի ժամեր(<<Բարև Թումանյան>>-5դ , դասղեկ Ա. Նաջարյան, 6գ,ուս.՝ Ս.Սանթրոսյան), թումանյանական ընթերցումներ(8-րդ դաս-ի աշակերտներ, ուս՝. Ա.Կարճիկյան), կինոդիտում <Ե՛վ սիրտ, և՛ կամք , և՛ միտք>>:Ստեղծվեց ցուցատախտակ <<Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած>> խորագրով՝ նվիրված հայոց 2 կարկառուն հոբելյանական մեծերին ՝ Թումանյանին և Կոմիտասին (Հ.լեզու և գրականություն մասնախումբ):Նշվեցին նաև գիրք նվիրելու (5ե - դասղեկ Լ.Գևորգյան, 7ա – դասղեկ Ն.Նազարյան, 8բ – դասղեկ Ա. Կարճիկյան ) և Մայրենիի օրերը (5ա – ուս՝. Ա. Միրզոյան):
Ի թիվս նշված աշխատանքների մինչև ամսվա վերջը նախատեսվում է իրականացնել բեմադրություններ (<<Անբան Հուռին>>, <<Մուկիկի մահը>>), ինչպես նաև <<Թմկաբերդի առումը>> պոեմի հիմքով ֆլեշ-մոբ:
Փետրվարի 19-ին նշվում է միմյանց գիրք նվիրելու տոնը:Պատահական չէ օրվա ընտրությունը քանզի այսօր նաև Հ.Թումանյանի ծննդյան օրն է:4-ե դասարանի աշակերտները`դասղեկ Զ.Միրզախանյանի գլխավորությամբ,գրադարանի վարիչ Լ.Մանուկյանի և...
2018թ. մարտի 06-ին դպրոցի VIե դասարանի աշակերտները հանդես եկան <<Թող զրնգա արևի տակ հավետ պայծառ հայոց լեզուն>> խորագրով միջոցառմամբ՝ նվիրված մայրենիի միջազգային օրվան: Ուսուցչուհի Ալինա Նաջարյան:...
Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 4բ դասարանը փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրը նշեց գեղեցիկ միջոցառմամբ <<Հայ գրքի անցած ճանապարհը>> խորագրով:Կազմակերպիչներ՝ դասվար Կ. Կարապետյան, երգի ուսուցչուհի Ա....
Փետրվարի 1-ին դպրոցի VIIդ դասարանում անցկացվեց բաց դասղեկի ժամ՝ նվիրված հայոց բանակի փառապանծ տոնին՝ <<Փա~ռք հայոց բանակին, փա~ռք հայ զինվորին >> խորագրով: Դասղեկ Ռ. Կարապետյանի ողջույնի խոսքից հետո աշակերտները...
Հունվարի 27-ին Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համդպրոցական տոնական միջոցառում <<Հայոց բանակը 23 տարեկան է>> խորագրով՝ նվիրված հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին: Ներկա էին...
Կայքի ճիշտ արտաբերման համար օգտագործեք Tahoma տառատեսակը | Օգտագործողներին | Terms of us & Policy
ՀՀ, ք. Էջմիածին, Սպենդարյան փ. 29/1 Հեռ: +374 (231) 5-43-67 Էլ. փոստ: school@vakharshapat4.am
Հետադարձ կապ © 2014-2016 · All Rights Reserved · Powered by V. Gevorgian