2020թ. դեկտեմբերին դպրոցի աշակերտները աշխորհրդի նախաձեռնությամբ ամանորյա շնորհավորական նամակներ և քաղցրավենիքներ ուղարկեցին հայոց բանակի զինվորներին: 7գ դասարանի աշակերտուհի Արևիկ Բարսեղյանի ջերմ ու հուզիչ նամակը հասել էր Մեղրիի Ագարակի զորամաս՝ մարալիկցի Հրաչ Մահտեսյանին:
2020թ. 44 օրյա դաժան պատերազմը խլեց հազարավորների կյանքը, այդ թվում 19 –ամյա Հրաչինը: Զինվորի ցանկությունը՝ գտնել էջմիածինցի Արևիկին, ցավոք, չիրականացավ:
Մեկ տարի անց 2021թ. դեկտեմբերի 1-ին Հրաչի մոր խնդրանքով, նրա ընկերուհին՝ տիկին Լյուսին իրականացրեց ծանոթությունը և հանդիպումը Արևիկի հետ դպրոցում:
Աշակերտները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հրաչի և բոլոր հերոս տղերքի հիշատակը: Պահը շատ հուզիչ էր և դաստիարակչական:
Դասղեկը և աշակերտները խոստացան գարնանը այցելել Մարալիկ և հանդիպել Հրաչի մայրիկին՝
տիկին Ալմաստին:
ՏԵՍԱՆՅՈՒԹ 1
Ամանորի նախաշեմին Խ. Աբովյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 5-9-րդ դասարանների աշակերտները շնորհավորական նամակներ էին ուղարկել Մեղրու Ագարակի X զորամաս, սահմանը պահող զինվորներին: Անակնկալ արձագանքը չուշացավ- ստացանք զինվորի...
01.02.2021թ. դպրոցի IIԳ դասարանի դասվար՝ Գ. Նիկողոսյանը անցկացրեց բաց դաս-ցերեկույթ նվիրված հայոց բանակի 29-րդ տարեդարձին «Հավերժ փառք և խոնարհում» խորագրով: Աշակերտները հնչեցրին հայրենասիրական խոսքեր, բանաստեղծություններ, թևավոր...
2021թ. հունիսի 12-ին Խ. Աբովյանի անվան N4 հիմնական դպրոցի 4բ դասարանը այցելեց Մատենադարան, ծանոթացավ հին հայկական ձեռագիր մատյաններին և հադես եկավ ավարտական ցերեկույթով:Այն կազմակերպել էր դասվար Ս. Դանղյանը: Աշակերտները...
2021 թ դեկտեմբերի 7-ին դպրոցի հանդիսությունների դահլիճում անցկացվեց միջոցառում նվիրված Աղետների դիմակայության օրվան: Միջոցառմանը մասնակցում էին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները: Ներկաները մեկ րոպե...
Սեպտեմբերի 29-ին Խ. Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի 7ե դասարանում տեղի ունեցավ ռուսաց լեզվի բաց դաս-միջոցառում նվիրված դպրոցի վաստակաշատ մանկավարժ, ապրող լեգենդ, անվանի Էջմիածնեցի Գուրգեն Ճյուղուրյանի 101 ամյակին:Նրա անունով...
Կայքի ճիշտ արտաբերման համար օգտագործեք Tahoma տառատեսակը | Օգտագործողներին | Terms of us & Policy
ՀՀ, ք. Էջմիածին, Սպենդարյան փ. 29/1 Հեռ: +374 (231) 5-43-67 Էլ. փոստ: school@vakharshapat4.am
Հետադարձ կապ
© 2014-2016 · All Rights Reserved · Powered by
V. Gevorgian